home Главные новости, Վերլուծություններ Մեծ Մերձավոր Արևելքն ԱՄՆ-ի ռազմաքղաքական ծրագրերում

Մեծ Մերձավոր Արևելքն ԱՄՆ-ի ռազմաքղաքական ծրագրերում

Մեծ Մերձավոր Արևելքն ԱՄՆ-ի ռազմաքղաքական ծրագիրն է,այն սպառազինությունների մրցավազքի ամենաթեժ, ռազմական հեղաշրջումներով, քաղաքացիական պատերազմներով ակտիվ, ամենաեռուն տարածաշրջաններից է, որը ներառում է Կենտրոնական Ասիան,Հարավային Կովկասը, Մերձավոր Արևելքի արաբական երկրները, Իսրայելը, Թուրքիան, Իրանը, Աֆղանստանը, Պակիստանը և Հյուսիսային Աֆրիկան։ Տարածաշրջանը ունի զգալի ռեսուրսներ մասնավորապես հարուստ է նավթի և գազի մեծ պաշարներով։ Վերոնշյալ տարածաշրջանի երկրներըորոշ բացառություններովմինչև երկրորդ աշխարհամարտի ավարտը եղել են արևմտյան երկրների ազդեցության ներքո՝ գաղութներիկամ մանդատների  կարգավիճակով[1], և տարածաշրջանի ռեսուրսները վերահսկվել և տնորինվել են արևմուտքի կողմից, սակայն Երկրորդ Աշխարհամարտից հետո Արևմուտքը փուլ առ փուլ կորցրեց իր ազդեցությունը տարածաշրջանում[2]։

Մեծ Մերձավոր Արևելք ծրագրի ստեղծման գլխավոր պատճառներից մեկը եղել է Արաբա-իսրայելական պատերազմները, մասնավորապես 4-րդ Արաբա-իսրայելական պատերազմը[3], որի ժամանակ արաբական աշխարհը միավորվեց և նավթային էմբարգո[4] դրեց Արևմտյան երկրների վրա` նրանց համար ստեղծելով տնտեսական խնդիրներ։ Կարող ենք պնդել, որ նավթային էնբարգոն ապացուցեց, որ տարածաշրջանը դուրս էր եկել ԱՄՆ-ի և Արևմտյան երկրների վերահսկողությունից ավելին արաբական ռեսուրսները այլևս չէին ծառայում Արևմուտքի շահերին ու այս ռեսուրսները օգտագործվում էին Արևմուտքի դեմ պայքարում։ Հենց այս հանգամանքն էլ ԱՄՆ-ին ստիպեց ստեղծել Մեծ Մերձավոր Արեւելք ծրագիրը։ Ծրագիրը ունի հստակ նպատակներ `տիրել և տիրապետել տարածաշրջանի ողջ ռեսուրսներին և տարածաշրջանը դարձնել ԱՄՆ-ի ազդեցության գոտի պերիֆերիայի կարգավիճակով։
Տարածաշրջանում հաստատվելու ԱՄՆ—ի առաջին քայլը տարածաշրջանի ապակայունացումն է, քանի որ կայուն տարածաշրջանում հաստատվելը մի քանի անգամ ավելի բարդ է։ Հաջորդ քայլը միասնական արաբական երկրների մասնատումն է, քանի որ արաբական միավորված աշխարհը լուրջ խոչընդոտ է ԱՄՆ-ի համար։
Արաբական աշխարհին մասնատելու առաջին քայլը Արևմուտքը սկսեց Հորդանանից[5], դեռ Արաբա-իսրայելական երրորդ պատերազմին հաջորդող շրջանում։ Արդեն Արաբա-իսրայելական չորրորդ պատերազմից[6] հետո` նախագահ Անվար Ալ-Սադաթի կառավարման շրջանում, Արևմուտքը հաջողություն ունեցավ նաև Եգիպտոսի պարագայում. երկար բանակցություններից հետո Իսրայելը Եգիպտոսին զիջեց Սինայ թերակղզին, որը Եգիպտոսը կորցրել էր պատերազմի ժամանակ։ Հետագայում Հոսնի Մուբարաքը շարունակեց արևմտամետ քաղաքականություն վարել, խորացնելով արաբական երկրների միջև առկա լարվածությունը։
Հարկ է նշել, որ արաբական երկրներում կառավարման մոդելը որպես կանոն, կամ ամբողջատիրականն է(տոտալիտար), կամ էլ ավտորիտարը,ուստի ԱՄՆ-ն 2011թ.-ին արաբական աշխարհին նոր <<գործիքով>> հարված հասցրեց, խոսքը<<գունավոր հեղափոխությունների>> մասին է, որոնք տեղի ունեցան արաբական աշխարհում(Թունիս, Եգիպտոս, Եմեն, Լիբիա, Սիրիա) պատմության մեջ մնալով <<Արաբական գարուն>>[7] անունով։ Վերոնշյալ գործընթացները տարածաշրջանը դարձրեց ավելի խոցելի և անկայուն։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ը կարողացավ ձեռք բերել արաբական դաշնակից պետություններ, որոնցից ամենահզորներն են` Սաուդյան Արաբիան և Քաթարը։ Վերոնշյալ դաշինքները հիմնված են ռեգիոնալ ընդհանուր շահերի վրա, սակայն վստահությունը դաշնակիցների միջև այնքան էլ բարձր մակարդակիվրա չի գտնվում։
Եվ՛ ԱՄՆ-ն, և՛ արաբական մի շարք երկրներ Իրանին համարում են սպառնալիք և այդ ընդհանուր թշնամու շուրջ էլ համախմբում է տեղի ունենում։
Մեծ Մերձավոր Արևելք ծրագրում ԱՄՆ-ի երկրորդ գլխավոր խոչընդոտը Իրանի Իսլամական Հանրապետությունն է, քանի որ այն կարողանում է դիմադրել ԱՄՆ-ի տարածաշրջանային, աշխարհաքաղաքական ծրագրերին, սահմանափակումներին և դրան զուգահեռ կարողանում է հզոր հակահարվածներ հասցնել ԱՄՆ-ին Մեծ Մերձավոր Արեւելք տարածաշրջանի ողջ երկայնքով(Իրաք, Եմեն[8], Սիրիա, Լիբանան և այլն)։ Իրանն համակարգում է նաև Համասի և Հեզբոլլահի կողմից իրականացվող գործողությունները։ Իրանը նաև միջուկային ծրագիր է մշակում, որի բարեհաջող ավարտը կարող է վերջ դնել ԱՄՆ-ի Մեծ Մերձավոր Արեւելք ծրագրի իրականացմանը։
Իրանը  իսլամական հեղափոխություն արտահանող երկիր է և ունի 2 հզոր գաղափարախոսություն առաջինը Շիայականությունն է, երկրորդը արիականությունը։Իրանի հետ կապված ԱՄՆ-ի հիմնական նպատակն է ստեղծել արաբա-իրանական մեծ պատերազմ, այնպիսին, որի ավարտից հետո տարածաշրջանի բոլոր երկրները հյուծված կլինեն, սակայն հաշվի առնելով Իրանի այսօրվա ուժային հզորությունը և Չինաստանի ու Ռուսաստանի կողմից Իրանի սատարումը, ԱՄՆ-ի այս ծրագիրը անհեռանկարային է դարռնում։

Տասնամյակների պատժամիջոցները ցույց տվեցին, որ Իրանի հետ ուժի լեզվով խոսելը անարդյունավետ է, ուստի ԱՄՆ-ն կփորձի դիվանագիտական քայլերի միջոցով կնքել նոր միջուկային պայմանագիր, սահմանափակումները վերացնելու դիմաց։
ԱՄՆ-ի գլխավոր հենակետը տարածաշրջանում շարունակում է մնալ Իսրայելը և պատահական չէ, որ ԱՄՆ-ը ճանաչեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք։ Տարածաշրջանում մեծ է նաև Թուրքիայի դերն ու նշանակությունը, քանի որ այն օգտագործվում է ԱՄՆ-ի կողմից՝ միևնույն ժամանակ ունենալով սեփական շահերը և ծավալապաշտական նկրտումները տարածաշրջանում։ Թուրքիան իր հերթին ունի 3 գլխավոր ծրագիր Պանօսմանիզմ, Պանիսլամիզմ և Պանթյուրքիզմ։ Այսպիսով ԱՄՆ-ի և Թուրքիայի շահերը տարածաշրջանի ապակայունացման գործում մեծամասամբ համընկնում է։

Ինչ վերաբերում է սիրիական ճգնաժամին, ապա հարկ է նշել, որ Իրանի և Ռուսաստանի գործուն քայլերը մասամբ կայունացրեցին այս պետությանը, սակայն Սիրիայի տնտեսությունը ամբողջությամբ փլուզված է, ուստի Ռուսաստանը իր ազդեցությունը պահելու համար մեծ քանակությամբ պարեն և զենք է մատակարարում այս պետությանը և սա էլ լուրջ հարված է հասցնում Ռուսաստանի տնտեսությանը, քանի որ Սիրիան վճարունակ չէ։ Թուրքիան և Իսրայելը սիրիական ճգնաժամում ԱՄՆ-ի գլխավոր գործիքներն են, ուստի Սիրիայում կայունության դեմ քայլերը և լոկալ բախումները Սիրիայի հյուսիսում և հարավում շարունակական են լինելու։ Քրդերը նույնպես տարածաշրջանը անկայունացնող ուժերից են որոնք օգտագործվել և դեռ շատ երկար օգտագործվելու են ԱՄՆ-ի կողմից։ Հարկ է նշել նաև Լիվիական ճգնաժամը որը նույնպես խորանալու միտում ունի քանի որ երկու հստակ բևեռ է ձևավորվել Եգիպտոսի և Թուրքիայի գլխավորությամբ։
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա հարկ է նշել, որ այս տարածաշրջանը որոշ թելերով կապված է սիրիական ճգնաժամին և այստեղ նույնպես կարող են տեղի ունենալ փոքր լոկալ բախումներ, սակայն լայնամաշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը քիչ հավանական է, քանի որ այստեղ հակամարտող ռազմական ուժերի բալանսը կայունացել է, և տարածաշրջանի անկայունությունը չի բխում տարածաշրջանում մեծ ազդեցություն ունեցող երկրների՝ Ռուսաստանի և Իրանի շահերից։

Այսպիսով Հարավային Կովկասում որոշ փոքր բախումներով հանդերձ  ստատուս քվոն կպահպանվի, իսկ Մեծ Մերձավոր Արևելքի մյուս կոնֆլիկտներում սրացումները կշարունակվի և կմեծանա անկայունությունը այնքան մինչև ռազմաքաղաքական դաշինքներից մեկը հսկայական զիջումներ չկատարի։

Հեղինակ՝ ԱՇՈՏ ԾԱՏՐՅԱՆ

 

[1]Արաբական երկրների նոր և նորագույն պատմություն ԵՐԵՎԱՆ 2019, էջ 53-68, 109-115։

[2]Նույն տեղում, էջ 179-202:

[3]Նույն տեղում, էջ 265-273:

[4]Васильев А., Факелы Персидского залива, Москва, 1976, с. 103.

[5]Արաբական երկրների նոր և նորագույն պատմություն ԵՐԵՎԱՆ 2019, էջ 257-265

[6]Laquer, Walter, Confrontation: The Middle East and World Politics. New York: Quadrangle/ New York Times Book, 1974, Heikal, Mohammed. The Road to Ramadan. New York, 1975, El-Badri, Hasan. The Ramadan War, 1973: An Egyptian Report. Boulder, Colo., Westview Press, 1977, Eshel, David. The Yom-Kippur War, Tel Aviv, Eshel-Dramit, 1978, Herzog, Chaim. The War of Atonement: October 1973. Boston: Little, Brown&Co., 1975, O`Ballance, Edgar. No Victor, No Vanquished: The Yom Kippur War. San Rafael, Calif., Presidio Press, 1978:

[7]<<Արաբական գարունը>>ՀԱՄԱՐԱԲԱԿԱՆ ԸՄԲՈՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՈՒՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆՑՄԱՆ (Թունիս, Եգիպտոս, Եմեն, Լիբիա), Նիկոլայ Հովհաննիսյան, Գոռ Գևորգյան։

[8]«ԱնսարԱլլահը» շիամուսուլմանականռազմատենչխմբավորումէ, որինաջակցումէԻրանիԻսլամականՀանրապետությունը։2014-2015 թվականներին «ԱնսարԱլլահը» աստիճանաբարխլեցԵմենիիշխանությունը։